Կալինինգրադում հայտնաբերվել է 50 միլիոն տարեկան սոճու ասեղներով հազվագյուտ սաթ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կալինինգրադի մարզում հայտնաբերվել է սաթ՝ 50 միլիոն տարեկան սոճու քարացած ասեղներով․ հայտնել են սաթի կոմբինատից:

Դա բուսական աշխարհի հնագույն խեժում սառեցված բեկորի հազվագյուտ դեպք է, որն ամբողջությամբ պահպանել է ձևն ու գույնը։ 

Սաթի մեջ կարելի է տեսնել կանաչավուն երանգի հինգ փշատերև ասեղների փունջ:

Նշվում է, որ սաթի մեջ ընկած բրածո մնացորդները վերջին հինգ տարում չեն արդյունահանվել։ Սովորաբար միջատներ են հայտնաբերվում են սաթի մեջ, ասեղները չափազանց հազվադեպ են հանդիպում:

Սաթը կշռում է 29 գրամ: Քարը հղկումից և փայլեցումից հետո աճուրդի կհանվի Amber Forum 2025-ի շրջանակներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print