Reuters-ը հայտնում է, որ Լոս Անջելեսում քամիներն ուժեղացել են՝ սպառնալով նոր հրդեհների բռնկմամբ:
Ազգային օդերևութաբանական ծառայության մասնագետ Դեվիդ Ռոթը նշել է, որ երեքշաբթի առավոտյան քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 120 կմ/ժ (75 մղոն/ժ) արագության:
«Այս իրավիճակը ամենավատն է, որ կարող էր լինել», — ասել է Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավար Կրիստին Կրաուլին․ «Մենք դեռևս ապահով չենք»:
Պաշտոնյաների տեղեկություններով՝ իշխանությունները հրշեջ ստորաբաժանումները նախօրոք կենտրոնացրել են Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայի հարավային շրջաններում, որտեղ հրդեհի վտանգը հատկապես մեծ է: