Լավրովն անդրադարձել է ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ շատ բարձր է գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունները:

«Երկկողմ հարաբերությունները վստահելի են, նախագահները պարբերաբար շփվում են։ Փակ թեմաներ գոյություն չունեն։ Նախագահ Պուտինը և նախագահ Ալիևը աշխատում են փոխշահավետ նախագծերի խթանման ուղղությամբ: Դա վերաբերում է և՛ Հյուսիս-հարավ միջանցքին, և Կովկասում և նրա շուրջ տրանսպորտային այլ նախագծերին, ինչպես նաև Կասպյան ավազանին»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ երկկողմ շփումներ են ընթանում զինված ուժերի, հատուկ ծառայությունների միջև: Մեկնաբանելով Ակտաուի մոտ կործանված ադրբեջանական ինքնաթիռի սև արկղերի ուսումնասիրությունը՝ Լավրովը հայտարարել է՝ պետք է սպասել հետաքննության ավարտին, քանի որ սև արկղերի տվյալները չեն հաստատում այն վարկածներից շատերը, որոնք այժմ շրջանառվում են:

«Սև արկղերի տվյալները ևս մեկ անգամ հաստատում են, որ անհրաժեշտ է սպասել լիարժեք հետաքննության արդյունքներին»,- նշել է դիվանագետը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print