Հայաստանում կգործի QR վճարումների միասնական համակարգ

2025 թվականի հոկտեմբերից Հայաստանում կգործի QR կոդերով վճարումների միասնական համակարգը։ Համապատասխան նորմատիվներն այսօր ընդունել է Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը:

Այժմ Հայաստանի մանրածախ առևտրում գործում են QR կոդերի միջոցով վճարումներ, սակայն յուրաքանչյուր օպերատոր (բանկեր կամ վճարային համակարգեր) օգտագործում է իր կոդը, որով հնարավոր է վճարել միայն իր հավելվածից: Կենտրոնական բանկի պահանջով, հոկտեմբերից նրանք բոլորը կօգտագործեն մեկ QR կոդ:

ԿԲ-ն պարզաբանում է, որ այս համակարգը չի գործելու հասարակական տրանսպորտում վճարումներ կատարելիս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print