Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 15-17-ը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-ի գիշերը և 19-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, հունվարի 17-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի և 16-ի հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում հունվարի 15-ին և 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print