53-ամյա կինը նետվել է 7-րդ հարկից

Այսօր ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա: 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 53-ամյա Լուսինե Ա.-ի դին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը իրեն 7-րդ հարկից ցած է նետել: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print