Մի քանի տասնյակ երիտասարդներ Կապանի ու Քաջարանի տարածաշրջաններից այսօրվանից համալրեցին հայոց բանակի շարքերը: Ձմեռային զորակոչը Սյունիքի մարզում մեկնարկեց Գորիսից: Կապանցիներն ու քաջարանցիները մեծն Նժդեհի հուշահամալիրում հավաքվեցին` որդիներին բանակ ճանապարհելու: Ինչպես միշտ, հրաժեշտը հուզումնալից էր:
