Կառավարության որոշմամբ սույն թվականի մարտի 17-ից Սյունիքում և Կոտայքում ներդրվելու է անապահովության միավորի հաշվարկման նոր համակարգ: Միայնակ ապրող թոշակառուները հիմնականում օգտվում են սոցիալական նպաստից. նոր համակարգը նրանց կարող է զրկել աջակցության այդ ձևից, փոխարենը` կներառվեն աջակցության այլ ծրագրերում: Մեր նկարահանող խումբն է եղել սահմանամերձ Սզնակում, հանդիպել միայնակ ապրող թոշակառուների:
