Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք կռեաբիլիտացվեն

2017-ին ընդունվեց ընտանիքում բռնության ենթարկված մարդկանց պաշտպանությանն առնչվող որոշում, որն ուժի մեջ էր մտել 2018-ին: Հաշվի առնելով 5 տարիների պրակտիկայից արտածված խնդիրները՝ 2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ լրամշակված նոր օրենք, այն է՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված մարդկանց պաշտպանության մասին» օրենքը: Լրամշակված այս օրենքի համաձայն՝ Կառավարությունը պետք է հաստատի նաև Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր: Այն Կառավարության՝ հունվարի 16-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«Քննարկվող նախագծով առաջարկվում է, որ այդ ծրագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 2026 թվականից և ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային, կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբականան և սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը, վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով վերջինիս կողմից կրկին բռնություն գործադրելու կանխարգելմանը»,- ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ օրենքը նպաստելու է ընտանեկան բռնության զոհերի անվտանգությանը, ընտանեկան, կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելով բռնության կրկնման ռիսկը:

Ծրագիրը ՀՀ-ում իրականացվելու է առաջին անգամ: Ծրագրի թիրախային շահառուներն են լինելու ընտանեկան կամ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանությունը կայացրել է նախազգուշացում, անձինք, որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print