🎥Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ընթանում է հողային, թունելի փորման, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքներ։

Ծրագրի ավարտին նախատեսում ենք ունենալ 32 կմ ճանապարհ, 2 թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print