Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան․ այս մասին հայտնում է թուրքական մամուլը։
Ակնկալվում է, որ ԱԳ նախարար Ֆիդանը իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի, Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի վերաբերյալ։
Այցի շրջանակներում Ֆիդանին կընդունի նաև Իլհամ Ալիևը։