▶Մունդիալ-2022․ Արգենտինա 2։0 Մեքսիկա

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը հանդիպեց Մեքսիկայի թիմի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով, տեղեկացնում է news.am-ը։

64-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո հեռվից կատարած հարվածով գեղեցիկ գոլ խփեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, որը 8-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում։

87-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Գոլային փոխանցման հեղինակը Մեսին է։

Այսպիսով,C խմբում Արգենտինան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր հետ է առաջատար Լեհաստանից, որի հետ կմրցի վերջին տուրում նոյեմբերի 30-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print