Իսպանիայի Աստուն լեռնադահուկային հանգստավայրում մի քանի տասնյակ մարդ Է տուժել ճոպանուղու ընկնելու հետեւանքով: Նրանցից 17 — ը՝ լուրջ վնասվածքներ են ստացել: Այս մասին է հաղորդում Pais թերթը:
Այս պահին հաղորդվում է, որ ոչ ոք չի մահացել, չնայած ներկայումս փրկարարական աշխատանքներ են ընթանում: Նշվում է, որ պատահարի պատճառները դեռ հայտնի չեն: