Եղբայրը կրակել ու վիրավորել է եղբորը

Այս գիշեր Կոտայքի մարզի Բուժական բնակավայրի անասնագոմերից մեկի մոտ 31-ամյա Գ. Զ․-ն հրացանից արձակված կրակոցով վիրավորել է 36-ամյա Զ. Զ․-ին։ Վերջինս տեղափոխվել է Եղվարդի ԲԿ, ապա՝ «Արմենիա» ԲԿ, հայտնում է shamshyan.com-ը։

Նախնական տեղեկություններով՝ եղբայրները դուրս էին եկել որսի։

Իրավապահները հայտնաբերել են Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող Գ. Զ․-ին և տեղափոխել ոստիկանության Նաիրիի բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print