Սյունիքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց ձորի մարզում, Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Ապարան-Քուչակ և Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print