ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից մեդալներով են վերադարձել

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ):

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, «Քվանտ» վարժարանի 8, «Ֆոտոն» վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ:

Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

Սարգիս Առաքելյան — մաթեմատիկա, ոսկե մեդալ

Միքայել Գալստյան — մաթեմատիկա, ոսկե մեդալ

Արսեն Մակարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Ալեն Ղազարյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Արման Ասատրյան — մաթեմատիկա, արծաթե մեդալ

Գոռ Հասրաթյան — ֆիզիկա, արծաթե մեդալ

Մարտին Խաչատրյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Մհեր Քալաշյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Միքայել Եղիազարյան — մաթեմատիկա, բրոնզե մեդալ

Սմբատ Պողոսյան — ֆիզիկա, բրոնզե մեդալ

Ծովակ Եգորյան — ինֆորմատիկա, բրոնզե մեդալ

«Քվանտ» վարժարանի 8 աշակերտներից չորսն արժանացել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների.

Գագիկ Գևորգյան — ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Գրիգոր Թոխյան — մաթեմատիկա, բրոնզի մեդալ

Սամվել Հարությունյան — ֆիզիկա, բրոնզի մեդալ

Ալեքս Գրիգորյան — ինֆորմատիկա, բրոնզի մեդալ

«Ֆոտոն» վարժարանի 7 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան — մաթեմատիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից մեկն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան — ֆիզիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:

Նշենք, որ հաղթողներին օդանավակայանում դիմավորել են նաև ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները՝ խրախուսելու նրանց հաջող մասնակցությունն օլիմպիադայում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print