ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարության մամուլի ծառայությունը։
«Հունվարի 21-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում»,– ասված է հաղորդագրությունում։
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։