Սահմանամերձ Ուժանիսում մշտական բնակիչներ շատ քիչ են մնացել, մեծ մասն էլ` կանայք: Զարգացող գյուղ ասվածը այս բնակավայրին չի վերաբերում: Մեր տեսանյութի հերոսները երկու տարեց կանայք են, երկու տեգոր կին, որոնք ամուսինների մահանալուց հետո անգամ չեն լքել գյուղը ու ապրում են մեկ հարկի տակ` հաշտ ու համերաշխ:
