Հունվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտմի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Հրազդան, Ապարան, Ծաղկաձոր քաղաքներում, Սոթք գյուղում, Ապարան-Լուսագյուղ, Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։