Քաղաքաշինության կոմիտեն հստակեցնում է դիմումների ներկայացման ժամկետները

2025թ․ հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝ Քաղաքաշինության կոմիտեն հստակեցնում է դիմումների ներկայացման ժամկետները։

Եթե հունվարի 1-ից առաջ ստացել եք թղթային տարբերակով հաստատված կառուցապատման թույլտվություններ, ապա հաջորդող փուլերի համար նախատեսված դիմումներն urban.egov.am հարթակով ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես թվայնացնել առկա թղթային թույլտվությունները հարթակի «Կառուցապատման թույլտվությունների թվայնացման դիմումներ» բաժնով։

Եթե թղթային թույլտվությունների թվայնացմամբ պայմանավորված հնարավոր չէ հաջորդող փուլերի դիմումները urban.e-gov.am հարթակով ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում, ապա հաջորդող փուլերի համար դիմումի ամսաթիվ կհամարվի նախագծման թույլտվության թվայնացման դիմումի ներկայացման օրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print