Հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա՝ բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է։