Չինաստան-Հայաստան հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ

Անցած տարին նախանշվել է տարբեր ոլորտներում Չինաստանի և Հայաստանի համագործակցության նոր արդյունքներով։

«Արմենպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը Գարնանային փառատոնի՝ չինական Նոր տարվա առթիվ հրավիրված  հանդիսավոր ընդունելությանը։

«Մեր հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ, իսկ քաղաքական փոխվստահությունը՝ խորանալ։

Անցյալ տարի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Սի Ծինփինը զրույց ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ընդգծեց Չեն Մինը՝ հավելելով, որ երկու երկրների միջև գործնական համագործակցությունը շարունակում է ընդլայնվել։ 

Որպես դրա վկայություն՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատարը նշեց նաև անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը, որը կազմել է 2,6 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 38 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print