Բաքվում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության երկրորդ դատական նիստը

 Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Դատական նիստի ընթացքում քննարկվել են պաշտպանական կողմի միջնորդությունները:

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը փակ հանդիպում է խնդրել պաշտպանյալի հետ։ Մեղադրող կողմը չի առարկել։
Բոլոր մեղադրյալների պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին` բացառությամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի։

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, Հարությունյանն ասել է, որ ինքն ու իր պաշտպանը տնային կալանքի համար միջնորդություն չեն ներկայացրել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print