Միակ բանը, որին չի հաջողվել հասնել ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է․ Զասը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակը հեշտ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է որպես օգնություն Հայաստանին, իսկ միջոցառումները տարբեր են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից», – ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խմբ.), այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print