Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է անցած շաթվա վերջին Բաքու կատարած այցին, տեղեկացնում է news.am:
«Մի քանի միտք անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.
- Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին.
- Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար», — թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵՄ պաշտոնյան։
A few reflections following the visit to 🇦🇿 at the end of last week: 1)Important commitment by @presidentaz to 🇪🇺-facilitated format. 2)Many challenges remain; restraint and strong political will be needed by 🇦🇿 and 🇦🇲 to reduce tensions to achieve a comprehensive settlement. pic.twitter.com/jzl8aSYNF8
— Toivo Klaar (@ToivoKlaar) November 28, 2022