Հեռու Աջաբաջում շատ մարդ չի ապրում, ընդամենը՝ 4 ընտանիք, եղած-չեղածը՝ 10 տուն, մի քանի անասնագոմ։ Վաղուց դատարկված գյուղի միակ էշը՝ Մատիլդան, Միշա Հովհաննիսյանի օգնականն է։ Մարդասեր, ցածրահասակ, հեշտ բարձվող կենդանին հայտնի ֆիլմի հերոսուհու անունն ունի։
