Ալիևն ու Ռիքերը խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական  Ֆիլիպ Ռիքերի հետ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ–ներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ հանդիպման առնչությամբ։

Բարձր է գնահատվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու փաստը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print