Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը վերջին հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի Հանրապետության մասնակցության ապասառեցման հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ընթացքում»,-նշել Է Պեսկովը:
Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ Պեսկովը ասել է, որ Հայաստանը մինչև հիմա չի հայտարարել ՀԱՊԿ — ից դուրս գալու մտադրության մասին։