Արտգործնախարարը կմեկնի Ղրղզստան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մտադիր է այցելել Ղրղզստան։ Նա այդ մասին հայտնեց Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարությունների ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նախարար Կուլուբաևն ինձ հրավիրեց Ղրղզստան։ Ես սիրով ընդունեցի հրավերը, և մենք կկազմակերպենք այդ այցը»,- նշեց Միրզոյանը։

Նրա խոսքով` փոխայցեր են նախատեսվում նաև ամենաբարձր մակարդակով։

Բացի այդ, ըստ Միրզոյանի, հարաբերությունների խորացմանը կնպաստի Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թվականների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Երևանում։

Նշենք, որ երկու երկրներն էլ անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print