Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, նախկինի պես հանրապետությունը համարում է իր դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է կազմակերպության աղբյուրը։
«Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մասին։ Սակայն մենք նախկինի պես դեռ Հայաստանին դաշնակից ենք համարում և շարունակում ենք համագործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով», — նշել Է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Հայաստանի ԱՀԾ-ն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին կվերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության սառեցման հիմքերը: