Բարբի միավորված համայնքի քաղաքային խորհուրդը դեկտեմբերին որոշում է կայացրել ակտիվ կապեր հաստատել Եղեգնաձոր քաղաքի հետ, որը ապագայում կվերածվի քաղաքային գործընկերության։ Քաղաքները կհամագործակցեն համայնքային, մշակութային և կրթական բնագավառներում, կխթանեն զբոսաշրջությունը և մարդկանց միջև կապերը։ Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Հունվարի 23-ին դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Բարբիի քաղաքապետ Յորն Վայներտի հրավերով մասնակցեց Բարբի քաղաքի ամենամյա ընդունելությանը, որին հարյուրավոր հյուրերի կողքին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորներ Մարտին Քրյոբերը (ՍԴԿ), Թինո Զորգեն (ՔԴՄ), Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միխայել Շմիդտը։
Դեսպան Ենգիբարյանը ողջունեց գործընկերության որոշման մասին քաղաքային խորհրդի որոշումը և գրառում կատարեց Բարբի քաղաքի ոսկե գրքում։