Բելգիա – Մարոկկո՝ 0:2
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում անցած առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի թիմի հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
Մարոկկոյի թիմի առաջին գոլը 73-րդ րոպեին տուգանայինից հարվածեց իտալական «Սամպդորիայի» 25-ամյա կիսապաշտպան Աբդուլհամիդ Սաբիրին, որն անակնկալի բերեց Մադրիդի «Ռեալի» 30-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուային։
Ավելացված երկրորդ րոպեին Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիական «Թուլուզի» 22-ամյա հարձակվող Զաքարիա Աբուխլյալը, որին գոլային փոխանցում կատարեց Հակիմ Զիեշը։
Իսպանիա – Գերմանիա՝ 1:1
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
62-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականը։ «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատան։
Գերմանիան պատասխան գոլը խփեց 83-րդ րոպեին։ Փոխարինման դուրս եկավ հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը գրավեց մրցակցի դարպասը։ Բրեմենի «Վերդերի» 29-ամյա խաղացողին գոլային փոխանցում կատարեց Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։