Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ 

Դիլիջանի ոլորաններում, Նորավան-Լծեն-Տաթև և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print