Մեքենաներ են բախվել. կա զոհ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Toyota Camry» և «Avia» մակնիշի բեռնատարը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքաղիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել են դիատարին: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շուշան Հոդաբաշյանն է, ով աշխատում է՝ որպես Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ: 

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վարորդների ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print