Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

71 տարեկան հասակում հանկարծամահ է եղել լրագրող Արմեն Դուլյանը։

1990-ականներին աշխատել է ԳԽ-ում, եղել է պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի խոսնակը։

1995-2008թթ նա աշխատել է «Ազատություն» ռ/կ-ում, ապա՝ Հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստաընկերություններում։ Վերջին տարիներին՝ 2019թ-ից նա Sputnik Armenia-ի վերլուծաբանն էր։

Sputnik-ից հայտնում են, որ կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print