Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Տիգրան Եղոյանը իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ալյումինի փաթեթներով։