Այն, որ Կապանում ու Մեղրիում, հանրապետության այլ բնակավայրերի համեմատ, մթերքն ու ծառայությունները թանկ են, վաղուց է հայտնի: Փոքրիկ ուսումնասիրությամբ փորձել ենք պարզել, թե որքան պիտի ծախսեն կապանցիները, մեղրեցիներն ու սիսիանցիները նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքները գնելու համար: Մեր այցելած խանութների առաջարկները հիմք ընդունելով` փաստում ենք, որ Մեղրիում, Սիսիանի համեմատ, թանկ է ամեն ինչ, նույն քանակի ու տեսակի մթերք ձեռք բերելիս մեղրեցիները շուրջ 12 հազար դրամ ավելի են ծախսում: Կապանում ևս ապրանքների գները Սիսիանինից բարձր են:
