▶Մունդիալ-2022․ Հարավային Կորեա 2։3 Գանա

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Գանայի հավաքականը մրցեց հարավկորեացիների հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

News.am-ի փոխանցմամբ՝ 24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գանայի թիմի եւ անգլիական «Սաութհեմփթոնի» 23-ամյա պաշտպան Մոհամեդ Սալիսուն։ 10 րոպե անց աֆրիկացիների երկրորդ գոլը խփեց Ամստերդամի «Այաքսի» 22-ամյա կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը։

Երկրորդ խաղակեսում Հարավային Կորեան 3 րոպեի ընթացքում վերականգնեց հաշվի հավասարությունը։ Դուբլի հեղինակ դարձավ Հարավային Կորեայի «Ջյոնբուկ» թիմի 24-ամյա հարձակվող Չհո Կյու Սուն։ Գանայի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կուդուսը։

H խմբում Գանան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Հարավային Կորեան վերջինն է՝ 1 միավոր։ Վերջին տուրում Գանան կմրցի Ուրուգվայի, Հարավային Կորեան՝ Պորտուգալիայի հետ։

Առաջին տուրում Գանան 2:3 հաշվով պարտվել էր պորտուգալացիներին, Հարավային Կորեան 0:0 հաշվով էր ավարտել պայքարը Ուրուգվայի հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print