Ալյասկայի արգելոցներում կվերսկսվի նավթի արդյունահանումը

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրկին թույլ տալ նավթի եւ գազի արդյունահանումը Ալյասկա նահանգի արգելոցային հողերում։ Ինչպես երկուշաբթի հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այդ հանքավայրերի պահուստները կկարողանան բավարարել ամբողջ Ասիայի պահանջարկը։

«Եվ մենք դա կանենք շատ արագ։ Հիմա, կարծում եմ, դա կանեմ հրամանագրի միջոցով, քանի որ նրանք դա Կոնգրեսով չեն անցկացրել»,- ասել է նա:

«Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք դա կանենք արագ, բայց դա կլինի այն, ինչը կարող է մատակարարել ամբողջ Ասիան՝ իր դիրքի շնորհիվ: Արկտիկայի ազգային արգելոցը կարող է մատակարարել ողջ Ասիան»,- ավելացրել է Թրամփը:

«Սա ամենամեծ հանքավայրն է, պոտենցիալ ամենամեծն աշխարհում, ավելի մեծ, քան Սաուդյան Արաբիան»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Եվ առաջինը, ինչ նրանք (ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը) արեցին, Ալյասկայի ազգային արկտիկական արգելոցում աշխարհի ամենամեծ, թերեւս ամենահզոր հանքավայրին վերջ դնել էր», — ընդգծել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print