Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։ Կապանի և Քաջարանի հուշահամալիրներում նույնպես մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, բազում քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին։
