ԶՊՄԿ-ին համարժեք հանքարդյունաբերական նախագծերը կարող են արմատապես փոխել ՀՀ տնտեսական իրավիճակը

Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը վստահ է, որ հզորությամբ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ին’ գործակալության խնդրանքով մեկնաբանելով Զանգեզուրի կոմբինատի բարձր ցուցանիշները, որը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը:

Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր գտնվում է ոլորտի մյուս ընկերություններից մեծ խզման մեջ, որոնք աշխարհաքաղաքական մի շարք օբյեկտիվ խնդիրների առնչությամբ (Սոթքի հանք), երբեմն էլ անհիմն սուբյեկտիվ պատճառներով չեն հայտնվել անգամ 20 խոշորագույնների մեջ: Նրանց թվում, ում “արգելակում են” և ում թույլ չեն տալիս առայժմ աշխատել, գտնվում է նաև “Լիդիան” ընկերությունը, որն արդեն 250 մլն դոլարից ավելի ներդրում կատարելով, չի կարողանում ձեռնամուխ լինել Ամուլսարի ոսկու խոշոր հանքավայրի շահագործմանը: Ընկերությունը սպասում է կառավարության որոշմանը, որն անհասկանալի պատճառներով ձգձգում է երաշխիքների տրամադրման գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ այդ երաշխիքները երաշխավորվել են բաժնետոմսերի մի մասը կառավարությանը հանձնելու պայմանագրով:

ԱրմԻնֆո-ն Վարդան Ջհանյանին խնդրել է հակիրճ մեկնաբանել իրավիճակը ճյուղում՝ Հայաստանի համար հանքարդյունաբերության հասարակական, հարկային, ի վերջո, տնտեսական կարևորության տեսանկյունից:

— Պարոն Ջհանյան, այսօր Պետեկամուտներիկոմիտեն հրապարակել է “խոշորագույններիցանկը”։ Կրկին ԶՊՄԿ-ը բոլորից առաջ է։Ասացեք, ինչի՞ հաշվին է այդպիսիհաջողությունըՉէ որ դեռ մի քանի տարիառաջ կոմբինատը թեև մնում էր խոշորհարկատուների շարքում, բայց առաջինը չէր։Որոշ փորձագետներ կարծում են, որ հարցն առնչվում է մետաղների գներիբարձրացմանը։

— ԶՊՄԿ-ն չորրորդ տարին անընդմեջ խոշորագույն հարկատուն է։ Դուք իրավացի եք, մինչ այդ նախորդ 6 տարիների ընթացքում ընկերությունը միայն մեկ անգամ է առաջին տեղը զբաղեցրել։ Ավելին, վերջին տարիներին հարկային վճարումները կրկնապատկվել են, երբեմն ՝ եռապատկվել։ Մետաղների գները, իհարկե, կարեւոր է, որպես, ըստ էության, նաեւ կարգավորող փոփոխություն հարկային ոլորտում: Այսպիսով, 2023 թվականին պետության կողմից ավելացվեցին հարկային վճարումները, որոնք այնուհետև չեղարկվեցին ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նաև պետք չէ թերագնահատել ընկերության ներսում վարչարարության մակարդակը։ Կարևոր են տարբեր բաղադրիչները, որոնք կարող են ազդել հարկային հատկացումների վրա՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմից:

Կարևոր է նաև իմանալ, որ հանքարդյունաբերությունը ցիկլային ճյուղ է, տարեկան շրջանառությունը կարող է կախված լինել տվյալ ժամանակահատվածում հանքաքարում մետաղի պարունակությունից, միջազգային շուկայում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից: Ուստի, պետք չէ հետեւություններ անել այս կամ այն ընկերության կամ, ընդհանուր առմամբ, ճյուղի տնտեսական ներուժի վերաբերյալ՝ յուրաքանչյուր եռամսյակային կամ, նույնիսկ, տարեկան հաշվետվության հիման վրա:

Ցանկացած հանքարդյունաբերական ձեռնարկության տնտեսական արդյունավետությունը պետք է գնահատել երկարաժամկետ կտրվածքով՝ բազմամյա ցիկլի շրջանակում։ Բայց մենք, անշուշտ, կարող ենք համարձակորեն արձանագրել այն փաստը, որ ԶՊՄԿ-ը հենց իր նոր ղեկավարության օրոք է հայտնվել առաջատար հարկատուների շարքում և կայուն կերպով պահպանում է այդ առաջին դիրքը: Մինչ այդ ընկերությանը բնորոշ էր “հարկային թռիչքաձևությունը”։ Արդյո՞ք պատահական է: Կարծում եմ՝ մասնագիտական համայնքը կարող է պատասխանել այս հարցին:

— Այսինքն, կոմբինատը, ի՞նչ եք կարծում, երկա՞ր ժամանակով է ամրագրել պետականգանձարանը “համալրողի” առաջատարդիրքը:

— Դեռ վաղ է խոսել ապագայի մասին, բայց, կարծում եմ, դրա համար բոլոր նախադրյալները կան։ Ամեն դեպքում, ինչպես արդեն ասել եմ, մեր բնագավառում, որտեղ երկարաժամկետ ներդրումների առկայությունն ու աշխատանքի կազմակերպումը կարևորագույն դեր ունեն, մի քանի ամսվա կամ, նույնիսկ, մեկ տարվա արդյունքները չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական դինամիկան։ Համեմատությունները և կանխատեսումները պետք է իրականացվեն մի քանի տարվա հիման վրա: Ամեն դեպքում, չեմ կասկածում, ԶՊՄԿ-ը կպահպանի իր զգալի կշիռը տնտեսության մեջ։

— Կասկած չկա, որ հանքարդյունաբերության ճյուղը երկրի տնտեսության համար բազայինէ։ Սա այն իրական ռեսուրսային հատվածն է, որի հաջողությունն ընկած է պետությաներկարաժամկետ տնտեսականռազմավարության հիմքում։ Բայց այդդեպքում ինչու՞ են ճյուղի մյուսձեռնարկությունները որոշ չափով հետ մնումԹեև, իհարկե, կան օբյեկտիվաշխարհաքաղաքական պատճառներ, ինչպես, օրինակ, աշխարհաքաղաքական “ծուղակում” հայտնված Սոթքի հանքիդեպքում։ Արդյո՞ք սա նշանակում է, որհանքարդյունաբերությունըթերագնահատվում է երկրում, թե՞ դրաարդյունավետությունը հարցականի տակ է ։

— Ոչ, ես այլ կերպ կձևակերպեի: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակ երկար տարիներ տարածվող միֆերի, մետաղական հանքարդյունաբերությունը Հայաստանում սահմանափակված է 5-6 խոշոր ձեռնարկություններով: Բայց, օրինակ, Թեղուտի ու Սոթքի հանքավայրերը վերջին տարիներին տարբեր հայտնի խնդիրների են բախվել, իսկ Ամուլսարն այդպես էլ չի սկսել աշխատանքը։ Ուստի, սա արդյունավետության խնդիր չէ, այլ, ավելի շուտ ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում այնքան սահմանափակ է, որ եթե ոլորտում մեկ-երկու ընկերություն խնդիր է ունենում, ապա ոլորտն ամբողջությամբ, իսկ տնտեսությունը մասամբ մնում է միայն խոշորագույն Զանգեզուրի կոմբինատի «ուսերին»: Ուստի, ես չեմ դադարի կրկնել, որ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագիծ ի զորու են արմատապես փոխել երկրի տնտեսական վիճակը։ Այդ առումով՝ այո, ես կարծում եմ, որ Ամուլսարի նախագծի շուտափույթ գործարկումը  շատ կարևոր է երկրի տնտեսության համար։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print