Դատարանը արգելափակել է Թրամփի հրամանը

Վաշինգտոնի դատարանը հունվարի 28-ին ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրամանը՝ սառեցնել բոլոր դաշնային դրամաշնորհներն ու պետական ​​օժանդակության այլ տեսակները, հայտնում է CNN-ը։ Այս որոշմամբ՝ դատավոր Լորեն Ալիհանը բավարարել է մի քանի փաստաբանական խմբերի հայցը, որոնք ներկայացնում են ՀԿ-ներին, փոքր բիզնեսի սեփականատերերին և առողջապահության ոլորտի մասնագետներին:

Դատավորն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Սպիտակ տան կարգադրությունն «անուղղելի վնասի վտանգ է պարունակում»:«Կառավարությունը չգիտի այն ծրագրերի ամբողջ ծավալը, որոնք ենթակա են սառեցման»,- նշել է դատավորը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print