Հանգստյան օրերին լեռնագործների քաղաք Քաջարանի հյուրերը Հայաստանի տարբեր վայրերից ժամանած նկարիչներն էին: « ԶՊՄԿ»-ի մշակույթի պալատում հինգ տասնյակից ավելի կտավներ ներկայացվեցին: Ցուցահանդեսը կրում էր «Սյունյաց աշխարհի հրաշալիքներ» խորագիրը և կազմակերպվել էր կոմբինատի 70-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:
