Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին և պատրաստ է կողմերի խնդրանքի դեպքում քարտեզագրական նյութեր տրամադրել, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել երկրներին՝ հիմնվելով նմանաբնույթ աշխատանքի իր մեծ փորձի վրա, այդ թվում՝ հենց Ադրբեջանի հետ:
«Ռուսաստանն ունի համապատասխան քարտեզագրական նյութ, որն անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել մասնակից կողմերի հարցումներով», — հավելել Է Օվերչուկը: