Իլոն Մասկը երկրորդ անգամ է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը երկրորդ տարին անընդմեջ առաջադրվում է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտարարել է Մասկի թեկնածությունն առաջադրած Եվրախորհրդարանի պատգամավոր Բրանկո Գրիմսը։

«2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ պարոն Իլոն Մասկին շնորհելու առաջարկը՝ խոսքի ազատության և, հետևաբար, խաղաղության մարդու հիմնարար իրավունքին հետևողականորեն աջակցելու համար, այսօր հաջողությամբ ներկայացվեց: Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում առաջարկի բոլոր համահեղինակներին և բոլորին, ովքեր օգնեցին այս բարդ նախագծի իրականացմանը», — գրել է Գրիմսը X սոցիալական ցանցում:

Իլոն Մասկը Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին անգամ առաջադրվել է 2024 թվականին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print