Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը ճեպազրույցի ժամանակ:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածությունը սրվում է արևմտյան երկրների՝ Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով:
«Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, և դրա կարգավորման գործընթացը շարունակվում է։ Կենտրոնական ասպեկտը մնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը», — նշել է Սերդյուկովը։