Երևանը կընդունի բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը

Մյունխենում օրերս տեղի է ունեցել Երևանում հուլիսի 11-20-ը կայանալիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն Եվրոպայի Մ-20 B դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար:

Վիճակահանության արդյունքներով A խմբում ընդգրկվել են Խորվաթիայի, Պորտուգալիայի, Բուլղարիայի, Սլովակիայի և Մեծ Բրիտանիայի հավաքականները: C խմբում ընդգրկվել են Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Վրաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Դանիայի Մ20 տարեկանների հավաքականները, իսկ D խմբում հանդես կգան Թուրքիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Կոսովոյի և Ալբանիայի ընտրանիները:

Մյունխենում կայացել է նաև բասկետբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի կանանց և տղամարդկանց առաջնության վիճակահանությունը։

Կանանց մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի և Անդորրայի հավաքականները։ Առաջնությունը կկայանա հուլիսի 22-27-ն Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։

Տղամարդկանց մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Կիպրոսի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Առաջնությունը կկայանա հուլիսի 19-27-ն Ալբանիայի Դյուրես քաղաքում:

Կայացել է նաև բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի կանանց և տղամարդկանց առաջնության վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի Մ-16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ջիբրալթարի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականները։ Կանանց Եվրոպայի Մ-16 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 8-13-ը Կոսովոյի Պեյա քաղաքում։

Տղամարդկանց Հայաստանի Մ-16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները։ Առաջնությունը կկայանա հուլիսի 5-13-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print