Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիտում սահմանեց 2025-ի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները:
Այս որոշմամբ սահմանվեցին նաեւ արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Ըստ այդմ նախատեսվում է 2025-ի ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս:
Արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։