Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը փետրվարից կմեկնարկի։ Այս մասին կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ 2024 թվականից է Հայաստանում ներդրվել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը։
Պատվաստանյութերը ձեռք է բերում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը։ Առաջին խմբաքանակը նախորդ տարվա նոյեմբեր ամսին է ներկրվել Հայաստան։
Ըստ Ավանեսյանի` առողջապահության նախարարությունը շատ խիստ, մանրակրկիտ փորձաքննում է բոլոր պատվաստանյութերի փաստաթղթերը և ընդունում է դրանք միայն լիարժեք վստահ լինելով, որ պահպանված են անհրաժեշտ տեխնիկական բոլոր պայմանները։