Հայտարարագիրը քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է. վարչապետ

Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ այս տարվա հայտարարագրով մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրով, և այժմ նման ևս մեկ համակարգ է ներդրվելու, այն է՝ համընդհանուր հայտարարագրումը:

Գործիքը, ըստ վարչապետի, կարևոր է նաև կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարում, ստվերի կրճատման համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print